YouTube-ում հայտնվել է 360 աստիճան տեսադաշտով պանորամային տեսանյութերի գործարկման համակարգ։ Նորույթը առաջին հերթին նախատեսված է վիրտուալ իրականության սարքավորումների համար։

Տարբեր անկյուններից տեսանյութը դիտելու համար Android սարքեր ունեցողներին բավական է շրջել սարքը այս կամ այն կողմ։ YouTube-ի վեբ տարբերակում պանորամային տեսանյութերը վերին ձախ կողմում ունեն առանձին կուրսոր, որի վրա սեղմելով՝ պատկերը շարժվում է դիտողի ցանկացած ուղղությամբ։

iPhone և iPad ունեցողները նման տեսանյութեր դիտելու համար ստիպված են սպասել։ YouTube-ը խոստացել է iOS-ի համար շուտով ավելացնել այս հնարավորությունը։

YouTube-ում այժմ հնարավոր է դիտել պանորամային տեսանյութեր
6.1Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (4 Գնահատականներ)
6.1