Համացանցի հսկան մի քանի ամսվա ընթացքում Youtube-ում կներմուծի վճարովի բաժանորդագրման հնարավորություն։ Այս մասին Code/Media կոնֆերանսում հայտարարեց վիդեոհոսթինգի կոնտենտի և բիզնեսի գործարքների տնօրեն` Ռոբեր Կինկլը։

Սպասվում է, որ բաժանորդագրությունը բաժանորդներին հավելյալ հնարավորություններ կտա, ներառյալ հոլովակների դիտում՝ առանց գովազդի։ Բաժանորդավճարի ներմուծման կոնկրետ ժամկետ չի նշվում։ Սակայն ըստ Կինկլի խոսքերի այն կներմուծվի հաջորդ ամիսներին։

Հիշեցնենք, որ YouTube-ը վճարովի բաժանորդագրությունը փորձարկում է դեռևս 2013 թվականից։

Google-ը Youtube է ներմուծում վճարովի բաժանորդագրման հնարավորություն
71%Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (9 Գնահատականներ)
71%