Այժմ YouTube-ը փորձարկում է առանց տեսանյութի դադարի, տեսախցիկների ռակուրսի փոփոխման հնարավորությունը:

Այդ հնարավորությունը առայժմ գործում է միակ տեսանյութի՝ Մադելին Բեյլի ելույթի  վրա: Տեսանյութը կարող եք դիտել և այդ հնարավորությունը փորձարկել ԱՅՍՏԵՂ:

2015-02-03_2057

Ռակուրսների փոփոխման սահուն անցումը հիմնականում կախված է ինտերնետի արագությունից: Եվ եթե արագությունը նորմալ է, կարող եք մի քանի րոպե Ձեզ ռեժիսորի դերում զգալ:

2015-02-03_2056

Տեսականորեն այդ տեխնոլոգիան կարող է ունենալ յուրսքանչյուրը՝ ով ունի YouTube ալիք, ընդամենը հարկավոր է լրացնել հայտը: Սակայն պետք չէ մոռանալ, որ տեխնոլոգիան նոր-նոր է փորձարկվում և հեռու է կատարյալ լինելուց: