WhatsApp հավելվածի ձայնային զանգի հնարավորությունը դեռ փորձարման փուլում է։ Այն դեռևս աշխատում է խափանումներով, սակայն այնուամենայնիվ այն աշխատում է և արդեն հասանելի է Android-ի շատ օգտատերերի համար:

Ավելի ստույգ՝ զանգելը հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր ունեն հավելվածի վերջին տարբերակը` 2.12.7: Google Play-ից ներբեռնելու համար անհրաժեշտ է առնվազն 2.11.561 տարբերակը:

Նրանք, ովքեր արդեն օգտվել են զանգի ծառայությունից, նշում են, որ խոսելու ընթացքում արձագանքում է, ի հայտ են գալիս այլ անսարքություններ, սակայն զանգերն աշխատում են:

Հավելվածի հեղինակները խոստանում են, որ շուտով ծառայությունը հասանելի կլինի բոլորի համար:

WhatsApp-ով այժմ հնարավոր է կատարել զանգեր
7.3Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (2 Գնահատականներ)
7.3