Այս սմարթֆոնի ֆոնին խամրում են դրոշակակիր այլ սմարթֆոններ։ Այս ապարատի գլխավոր յուրահատկությունը այն է, որ աշխատում է երկու օպերացիոն համակարգով՝ Android 5.0 Lollipop և Windows 10։

Ըստ աղբյուրների, սմարթֆոնը ստեղծվել է IntelSoFIA (Smartphone or Featurephone on Intel Architecture) բյուջետային հարթակի վրա։ Հայտնի է նաև, որ սարքը կունենա 5 դույմ անկյունագծով էկրան 1920 х 1080 պիքսել թողունակությամբ, 2 Գբ օպերատիվ հիշողություն, 32 Գբ ներդրված հիշողություն, 13 մեգապիքսել հիմնական և 5 մեգապիքսել երկրորդային ֆոտոխցիկ, նաև LTE մոդուլ։

61 18

Ինչ վերաբերում է չինական այս սմարթֆոնի դիզայնին, ապա այն ինչ-որ բանով հիշեցնում է HTC ընկերության սարքը։

411 310

Արդյունքում կհայտնվի՞ արդյոք այս հետաքրքիր սարքը վաճառքում՝ հայտնի չէ։ Սակայն ԶԼՄ-ները պնդում են, որ բրենդը դժվար թե միայնակ կարողանա առաջ տանել այսպիսի նախագիծը։