Google Cardboard ստվարաթղթե վիրտուալ իրականության սաղավարտի նախագիծը, որը սկզբից կատակ էր հիշեցնում, արդեն ապացուցել է իր լրջությունը: Մասնավորաբար՝ Google Play-ում հայտնվել է առանձին բաժին, համատեղելի հավելվածներով:

Այժմ այս միտքը որոշել է կիրառել նաև  LG Electronics ընկերությունը:  LG Electronics-ը պաշտոնապես հայտարարել է սեփական VR-գաջեթի նախագծի մեկնարկի մասին, որը մոտ ժամանակներս նախատեսվում է անվճար առաջարկել LG G3 սմարթֆոնի գնորդներին:

«VR for G3» անունով LG-ի նախագիծը կատարված է Google Cardboard-ի հիման վրա և նման է և՛ դիզայնով, և՛ հնարավորություններով, սակայն ստեղծված է հատուկ նշված սմարթֆոնի հետ աշխատելու համար: Ի դեպ, հնարավոր է, որ  LG G3 արդեն ունեցողները նույնպես ստանան հնարավորություն ստանալ VR-սաղավարտը:

1423560989_416397 1423560998_416400 1423561034_416398 1423561045_416399