Հանրաճանաչ VLC փլեյերը վերջապես հասավ Google Play Store:

Անցած տարվա հուլիսից հավելվածը Android օգտատերերի համար հասանելի էր միայն բետա տարբերակով, իսկ այսօր նախագծողները վերջապես հավելվածների խանութում տեղադրեցին 1.0.1 տարբերակը:

51

Հավելվածը տարածվում է անվճար և արդեն հասանելի է բեռնման համար: Ի համեմատություն բետա տարբերակի, VLC-ն օպտիմիզացվել է Lollipop-ի համար, ներդրվել է հեռակառավարման վահանակների և DVD սարքերի հետ աշխատելու հնարավորություն և նաև ավելացվել է թարմացված լոկալիզացիա:

6

Բացի այս ամենից, ստեղծողները աշխատում են Android TV-ների հավելվածի վրա: