Կասպերսկիի լաբորատորիան հայտնաբերել է  Android-ով կառավարվող սարքերի համար նոր վիրուս։ Այն կոչվում է Podec և դրա տարածման հարթակ են հանդիսանում «ВКонтакте» սոցիալական ցանցի խմբերը, որոնցում առաջարկվում է բեռնել «կոտրված» խաղեր կամ այլ հավելվածներ։

Podec-ը ընկնելով Android սմարթֆոնների մեջ, root իրավունքների հարցում է անում և կարող է մասնակցել DDoS հարձակումներում կամ ուղղարկել վճարովի SMS հաղորդագրություններ՝ հաստատելով տարբեր ծառայություններում բաժանորդագրությունը։

Հատկանշական է, որ այս վիրուսին հաջողվում է անցնել CAPTCHA պաշտպանության մեխանիզմը, որոնց շնորհիվ վեբ կայքերը տարբերակում են իրական մարդուն բոթերից։ Նախկինում Android-ի ոչ մի վիրուս այդպիսի ունակություններ չուներ։ Ինչպես պարզվել է, վիրուսը դիմում է Antagate.com ծառայությանը, որի օգտատերերը չնչին գումարի դիմաց ներմուծում են CAPTCHA-ն։ Այն բանից հետո, երբ վիրուսը ստանում է ճիշտ հավաքված սիմվոլները, տվյալ սմարթֆոնի տերը ավտոմատ կերպով բաժանորդագրվում է վճարովի տարբեր ծառայությունների։ Podec-ի զոհ են դարձել արդեն Ռուսաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի 4000 բնակիչ։

Կասպերսկիի լաբորատորիան պարզել է, որ վիրուսը գտնվում է ակտիվ նախագծման փուլում, անընդհատ մոդիֆիկացվում է, փոփոխվում է և քողարկվում է տարբեր անվնաս հավելվածների անունով։

ВКонтакте-ի միջոցով վիրուս է տարածվում, որն Android սմարթֆոններից փող է գողանում
9.7Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (4 Գնահատականներ)
9.7