Լոս Անջելես քաղաքում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի նյարդաբանները շարունակում են հետազոտել մարդու ուղեղի աշխատանքը վիրտուալ իրականության պայմաններում: Վերջերս նրանք պարզել են, որ ուղեղի նեյրոնները, որոնք կատարում են արտապատկերման ֆունկցիա, վիրտուալ իրականությանը արձագանքում են այլ կերպ, քան իրական կյանքում: Հայտնագործությունը կարող է կարևոր լինել մարդկանց համար, հատկապես, այն մարդկանց, ովքեր վիրտուալ իրականությունը օգտագործում են՝ խաղերում, ռազմական վարժասարքերում, կոմերցիոն կամ գիտահետազոտական նպատակներով և այլն:

 

«Ուղեղի ակտիվության արտապատկերը, որը ցուցադրում է տարածական կողմնորոշվածությունը վիրտուալ իրականության շրջանակներում, տարբերվում է իրական կյանքում ցուցաբերած ուղեղի ակտիվության պատկերից», – ասում է Մայակ Մետան, ով համալսարանում ֆիզիկայի պրոֆեսոր և նյարդաբան է, նա նաև հավելում է. «քանի որ օր-օրի ավելի շատ մարդ է «միանում» վիրտուալ իրականությանը, կարևոր է իմանալ, թե ինչո՞ւ է տարբերությունը այդքան մեծ»:

 

Աղբյուր՝ hi-news.ru