Վիրտուալ Իրականությունն աստիճանապար դառնում է մեր առօրյայի մի մասը: Բացի նրանից, որ այն կարողանում է զվարճացնել և ուրախացնել, այն նաև վերականգնում է մարդկանց հիշողությունը:

Վերջերս Նոր Զելանդիայի Canterbury-ի մասնագետները, օգտագործելով վիրտուալ իրականության տեխնոլոգիաները, մշակեցին համակարգ, որը հնարավորություն է տալիս բուժել հիշողության խնդիրներ ունեցող մարդկանց:

Նախագծի հմուտ մասնագետ Տանյա Միտրովան գտնում է, որ նախապես իրականացված հետազոտությունները բավական արդյունավետ են եղել: Փորձարկումներն իրականացվել են որոշակի պայմաններում կոնկրետ խնդրի լուծման համար:

Ծրագիրը փորձարկվել է շուրջ 15 ինսուլտից փրկված մարդկանց վրա, անցկացվել է 10 անհատական թերապիա յուրաքանչյուր մասնակցի  համար և ստացվել է բավարար արդյունք:

Հետազոտողների նպատակն է ընդլայնել համակարգը և հասնելի դարձնել ծրագիրը համացանցում ԱՆՎՃԱՐ: