Japan Communications ընկերությունը, որին է պատկանում VAIO մակնիշի բոլոր իրավունքները, հայտարարեց, որ շուտով այս բրենդի ներքո կհայտնվի առաջին սմարթֆոնը։

Ավելի քան մեկ տարի առաջ Sony-ը վաճառեց ստորաբաժանումը, որը զբաղվում էր նոթբուքերի արտադրությամբ։

Ներկա պահին սմարթֆոնի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Ըստ պաշտոնական տեղեկությունների, VAIO և Japan Communications գործընկերության առաջին ծաղիկների անոնսը տեղի կունենա մարտի 12-ին։

417314

Սակայն ճապոնական BlogOfMobile ռեսուրսի մոտ տեղեկություններ կան` սմարթֆոնի հնարավոր բնութագրերի մասին. 64 բիթանոց Snapdragon 410 պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն և 16Գբ ֆլեշ հիշողություն, էկրան 5 դույմ անկյունագծով և HD թողունակությամբ, տեսախցիկները 13 և 5 Մպ և Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգ։

VAIO դեբյուտային սմարթֆոնի անոնսը կկայանա մարտի 12-ին
0Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0.0