Microsoft ընկերությունը թողարկել է նոր ծալովի անլար ստեղնաշար, որով կարելի է աշխատել iOS, Android և Windows օպերացիոն համակարգերով գործող յուրաքանչյուր շարժական սարքի հետ։

Microsoft-Universal-Foldable-Keyboard

 Այն շատ թեթև է, ջրակայուն և դրա մեջ փոշի կամ սննդի մնացորդներ հեշտությամբ չեն անցնում։

Universal-Foldable-Keyboard

 «Ունիվերսալ ծալովի ստեղնաշարը իդեալական ուղեկից է ճանապարհորդութունների ժամանակ»,- նշվում է ընկերության պաշտոնական կայքի կարճ նկարագրության մեջ։

 Այն միանում է պլանշետներին և բջջայիններին Bluetooth անլար տեխնոլոգիայով։

micoroft_foldable_keyboard_flat

 Ստեղնաշարն ունի 5 մմ հաստություն և  29,5х12,5 սմ չափս։

Microsoft-Universal-Foldable-Keyboard-price-99

Արտադրողի խոսքերով, ստեղնաշարի մեկ լիցքավորումը աշխատանքին կբավարարի մոտ 3 շաբաթ։

Microsoft-introduced-Universal-Foldable-Keyboard-price-99

 Այն խանութներում կհայտնվի այս տարվա հուլիսին։ Սարքի գինը 99,95 դոլար է։

Ծալովի ունիվերսալ ստեղնաշար Microsoft-ից
0Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0.0