Twitter միկրոբլոգային համակարգի օգտատերերը այժմ հնարավորություն ունեն իրենց էջերում ոչ միայն լուսանկարներ, այլև տեսանյութեր հրապարակել։ Այդ մասին ասվում է ընկերության նամակում, որն օրերս ուղարկվել է օգտատերերին։

Նամակում մասնավորաբար ասվում է. «Ներկայացնում ենք Twitter-ում տեսագրման գործառույթը։ Ձեր կյանքի ամենակարևոր պահերը արձանագրեք Twitter-ի տեսանյութերում և ցույց տվեք ողջ աշխարհին»։

Բջջային սարքերի օգնությամբ տեսանյութ նկարելու համար՝ պետք է հատուկ կոճակ սեղմել, տեսագրման ավարտից հետո այն կհրապարակվի միկրոբլոգում։

Twitter-ում հայտնվել է տեսանյութերի հրապարակման գործառույթ
0Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0.0