Twitter ընկերությունը ներկայացրել է 2014թ. 4-րդ եռամսյակի հաշվետվությունը: Ըստ հաշվետվության, ակտիվ օգտատերերի քանակի աճը կազմել է 4 միլիոն մարդ, որը շատ անգամ քիչ է սպասվածից:

Twitter-ի ֆինանսական բաժնի գլխավոր Էնտոնի Նոտոյի խոսքերով, աճը կարող էր լինել երկու անգամ ավել, եթե չլիներ IOS8-ի մեկնարկը: 1 միլիոն մարդ թարմացրել է իր սարքերը IOS7-ից IOS8, և կամ կրկին չի տեղադրել Twitter-ի հավելվածը, կամ էլ չի կարողացել հիշել գաղտնաբառը: Եվս երեք միլիոնը կարդում են թվիթերը Safari դիտարկչի Reader բաժնով, իսկ դիտարկիչը այդ դեպքում չի առաջարկում գրանցվել կամ մուտք գործել, ինչպես դա տեղի էր ունենում IOS7-ի ժամանակ:

Նախորդ երեք եռամսյակներում Twitter-ի օգտատերերի բազան կազմում էր մոտ 14 միլիոն մարդ: Twitter-ի հաշվետվությունից և այս բացատրությունից հետո, ընկերության ակցիաների գինը թանկացավ 10%: