Twitter  միկրոբլոգային համակարգը գնել է Periscope ստարտափը, որը հոսքային տեսանյութեր դիտելու համար հավելված է:

Գործարքի արժեքը կազմել է մոտ 100 միլիոն դոլար: Այսպիսով Periscope-ը դարձել է Twitter-ի ամենաթանկ ձեռքբերումներից մեկը:

Ըստ աղբյուրների՝ գործարքը ավարտվել է մոտ մեկ ամիս առաջ:

Հիշեցնենք, որ վերջերս թողարկվել է ևս մեկ հավելված, որը թույլ է տալիս Twitter-ի օգտատերերին հոսքային տեսանյութեր ցույց տալ իրենց հեռախոսներից միկրոբլոգում։ Խոսքը Meerkat-ի մասին է: Meerkat-ի հիմնադիր Բեն Ռուբինը հայտարարել է, որ առաջին ութ օրերի ընթացքում հավելվածը ներբեռնել է 60 հազար օգտատեր:

Ինչ վերաբերում է Periscope-ին, լայն հանրության համար այդ հավելվածը դեռ հասանելի չէ. սահմանափակ թվով օգտատերերի համար բետա-թեստավորումը սկսվել է չորս ամիս առաջ:

Twitter-ը 100 մլն դոլարով գնել է Periscope ստարտափը
8.8Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (3 Գնահատականներ)
8.8