Twitter-ի ղեկավարությունը լրջորեն տրամադրված է մեծացնել ակտիվ օգտատերերի քանակը։ Ընկերության պլանների մասին կիսվել է սոցիալական ցանցի ֆինանսական տնօրեն Էնթոնի Նոտոն։

Այսօրվա Twitter սոցիալական ցանցը ունի 288 մլն ակտիվ օգտատեր։ Եվս 500 մլն մարդ այցելում է սոցիալական կայք  արտաքին հղումներով։

Ընկերությունն աշխատում է հենց այդ երկրորդ խմբի մարդկանց կայքի ակտիվ օգտատեր դարձնելու ուղղությամբ։

Օգտատերերի քանակը ընդլայնելու աշխատանքները սկսվել են վերջերս և արդեն իրենց արդյունքներն են տալիս։

Հիշեցնենք, որ անցյալ ամսվա սկզբին Twitter-ը գործարք էր կնքել Google-ի հետ, որոնման համակարգում օգտատերերի թվիթները ցույց տալու մասին։

Twitter-ը ցանկանում է մեծացնել ակտիվ օգտատերերի քանակը
8.3Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (3 Գնահատականներ)
8.3