ՏՏ ոլորտը, Հայաստանի Հանրապետությունում հռչակվել է, որպես գերակա ճյուղ՝ դեռևս 2000 թվականից։ Սակայն ոլորտի հաջողություններին և ձեռբերումներին, հայկական մեդիա դաշտի անդրադարձ, մեղմ ասած, չի իրականացվում պատշաճ կերպով:

Բարձր տեխնոլոգիաները ունեն վարակիչ հատկություն, մարդիկ հետաքրքրվում են նոր տեխնոլոգիաներով՝ անկախ տարքից ու սեռից: Ստեղծելով հետաքրքիր բովանդակություն մենք կարող ենք երաշխավորել, որ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը կմեծանա մի քանի անգամ:

Հենց այս պատճառով, X-TECH ընկերությունն ու MediaMag.am-ը որոշեցին ստեղծել միացյալ մի նախագիծ` TECH.am, որի բուն առաքելությունն է լրացնել այդ բացը, դառնալով նոր հարթակ հայատառ, որակյալ բովանդակություն ստանալու համար:

TECH.AM-ը ՏՏ և բարձր տեխնոլոգիաներին անդրադարձող լրատվական և տեղեկատվական կայք է։

Այն կանդրադառնա ոլորտի խնդիրներին թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում և թե՛ առհասարակ՝ աշխարհում։ Կլուսաբանի ՏՏ-ին և բարձր տեխնոլոգիաներին վերաբերող կարևորագույն միջոցառումները՝ նաև ուղիղ եթերով։ Կանդրադառնա հայ ծրագրավորողների և ՏՏ մասնագետների հաջողություններին և ձեռքբերումներին։ Կներկայացնի սարքերի և հավելվածների տեսաանդրադարձներ և այլն։

Բացի դրանից, Tech.am-ը հանդիսանում է բաց հարթակ, որտեղ այս ոլորտի հետ առնչվող մասնագետները, կարող են իրենց ՏՏ և բարձր տեխնոլոգիաներին վերաբերող յուրաքանչյուր նյութ, մեր խմբագրականը անցնելուց հետո՝ հրապարակել։

Այն բաց հարթակ է նաև յուրաքանչյուր ՏՏ ընկերության և ոլորտին առնչվող բոլոր լրագրողների և բլոգերների համար։
Tech.am-ը պատրաստ է համագործակցել Հայաստանի ՏՏ-ով հետաքրքրվող և մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու հետ։

Մեկ խոսքով՝ Tech.am-ը այն դուռն է, որը ճանապարհ է բացում դեպի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների աշխարհ։

Tech.am կայքի շնորհանդեսը տեղի կունենա The LOFT-ում, փետրվարի 21-ին՝ ժամը 16:00. Հասցե՝ Մոսկովյան 3