Apple ընկերությանը տարեց տարի ավելի ու ավելի դժվար է դառնում պահպանել սեփական ծրագրային ապահովման բացառիկ անվտանգության մասին միֆը։

Այս անգամ «լեգենդներ բացահայտողի» դերում են հայտնվել «Ազգային խոցելի տվյալների բազայի» (National Vulnerability Database) տեղեկությունները։

NVD կողմից բերված գրաֆիկներում տվյալները հուսադրող չեն՝ միայն 2014թ. արձանագրվել է 7038 խոցելիություն, որոնցից 24% համարվում է պոտենցիալ վտանգավոր։

OS-chart-640x330

Ամենաոչանվտանգ օպերացիոն համակարգ մրցույթում մեդալները միմյանց միջև կիսել են Apple-ը և Linux-ը։ Ոսկին և արծաթը համապատասխանաբար պատկանում են OS X-ին և iOS-ին, իսկ բրոնզը՝ Linux-ին, կողմնակի հավելվածների «անցքերի» պատճառով։ Ստացվում է, որ անկախ նախագծողների ծրագրերն են, որ ամենավտանգավորն են՝ նրանց խղճին է 80%:

NVD-ի մյուս գրաֆիկում երևում է ամենաոչանվտանգ ծրագրերը։ Այս հիթ շքերթում վերջին երկու տարում առաջին հորիզոնականը պահպանում է Internet Explorer-ը։ Մինչ այդ վարկանիշային աղյուսակը գլխավորում էր Firefox-ը։

application-chart-640x372

Աղբյուրը՝ NVD

Apple-ի ապրանքներում անվտանգության համակարգը ճանաչվել է վատագույնը
7Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (12 Գնահատականներ)
7.0