Այնպիսի սպորտային սարքավորում, ինչպիսին է ցատկապարանը, հայտնվել է հազարամյակներ առաջ և մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունն ու հանրաճանաչությունը: Սպորտսմենների և ոչ մի մարզում չի կարող անցնել առանց ցատկապարանի: Դեռևս մոտ 10 տարի առաջ, յուրքանչյուր դպոցի և շենքի բակում կարելի էր տեսնել երեխաների խմբեր, ովքեր մրցում էին իրար հետ ցատկապարանով: Ցավոք, թե բարեբախտաբար ժամանակներն փոխվում են և հնին փոխարինման է միշտ գալիս նորը՝ ավելի «խելացի» և ժամանակակից: Օրինակ նոր, էլեկտրոնային ցատկապարան Sophia-ն:

Sophia ցատկապարանը սինխրոնիզացվում է օգտատերի սմարթֆոնի հետ Bluetooth-ի միջոցով: Էլեկտրոնիկան հարմարեցված է ցատկապարանի բռնակների մեջ, որոնցից մեկի վրա կա փոքրիկ էկրան, որը ցուցադրում է ցատկերի թիվը:

1422956911_aa67363ca540f3cf5f537722ea864336_large1422956985_84ef151263b7edfa155092ba6d495d28_large

Ցատկապարանի բռնակները պատված են կաշվով և ունեն շատ հարմար ձև:

1422956950_1681235cdcb3092e8a6283bbcc4c3c02_large

Ներսում գտնվում է մարտկոց, որը լիցքավորվում է Micro-USB պորտով:

1422956923_296f35ac5ef440a58211f0b94e3b5672_large

Նախագծողների խոսքերով՝ մեկ լիցքավորումը բավարար է մեկ ամիս կանոնավոր օգտագործման համար: Իսկ անհրաժեշտության դեպքում, օգտատերը կարող է փոխարինել պարանը նորով:

Գաջեթի նախագծողները հրապարակել են իրենց նախագիծը Kickstarter-ում և հույս ունեն հավաքել 28 000 եվրո: Ներկա պահին արդեն իսկ հավաքվել է 5123 եվրո: Սարքի մոտավոր արժեքը կկազմի 39 եվրո: Թողարկման մոտավոր ժամանակ է նշվում 2015թ. մայիսը:

1422956978_ec1c5b69e9fa33cad84c4824d882e064_large 1422956941_5ccd3cd26ba395dd46094d631096f49e_large