Արդեն ավարտված MWC 2015 ցուցահանդեսին Shazam-ի գլխավոր տնօրենը պատմեց ծառայության ապագա նախագծերի մասին։

Մասնավորապես Ռիչ Ռայլին հայտարարեց, որ ընկերության նպատակների մեջ է մտնում ընդլայնել հավելվածի հնարավորությունները։ Օրինակ, սովորեցնել Shazam-ին ճանաչել ոչ միայն երաժշտական, այլ նաև վիզուալ կոնտենտը։

Գլխավոր տնօրենի խոսքերով, Shazam-ը զարգանալու մեծ պոտենցիալ ունի։ Որպես առաջին քայլ, նա տեսնում է հնարավորություն հավելվածի կողմից ապրանքների փաթեթները, գրքերի կամ դիսկերի կազմերը ճանաչելը։

Shazam-ը կսովորի ճանաչել վիզուալ կոնտենտը
6.6Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (3 Գնահատականներ)
6.6