Microsoft և Samsung ընկերությունները, թեկուզ դատարանով, այնուամենայնիվ կարողացան հարթել միմյանց մեջ ծագած բոլոր տարաձայնությունները։

Վեճի սկզբնական պատճառը դարձավ Microsoft-ի պահանջը հարավկորեական արտադրողին, մեղադրելով այն բանի համար, որ վերջինս իբր չի կատարել Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների արտադրության համաձայնագիրը։

Պայմանը, ըստ որի համաձայնագիր էր կնքվել՝ չի հրապարակվում, սակայն, շատ հնարավոր է, որ Samsung-ը ուղղակի կվերսկսի այդ հարթակի սարքերի արտադրանքը։

Դատական քաշքշուքները սկսել էին 2011թ.-ից, իսկ այժմ Microsoft-ը հայտարարել է, որ ուրախ է ԱՄՆ դատարանում և միջազգային արբիտրաժում համաձայնագրի շուրջ վեճի ավարտի համար։