Samsung ընկերությունը սկսել է քվանտային կետերով կոր հեռուստացույցների վաճառքը: Վաճառքի համար հասանելի են 55, 65, 78 և 88 դյույմանոց սարքերը: Ամենացածր մոդելը կարժենա 5 հազար դոլար, իսկ ամենաբարձրը 7.2 հազար դոլար: Հունվարին CES 2015-ում ցուցադրված Samsung հեռուստացույցները ունակ են ցուցադրել պատկերը 4K թողունակությամբ:

Հեռուստացույցները աշխատում են Tizen օպերացիոն համակարգով: Ավելի վաղ, Հարավ Կորեական արտադրողը հայտարարել էր, որ 2015թ. արտադրված բոլոր խելացի հեռուստացույցները կաշխատեն հենց այս օպերացիոն համակարգով: Նույն օպերացիոն համակարգը կստանան նաև Samsung-ի սառնարանները, լվացքի մեքենաները, օդորակիչները և ռոբոփոշեկուլները: Թե երբ SUHD-հեռուստացույցները կհասնեն միջազգային շուկա՝ չի պարզաբանվում: