Վերջերս հայտնի դարձավ, որ SamsungSmart TV-ները կարող են ձայնագրել ու փոխանցել, օգտագործողների խոսակցությունները: Տեղեկատվությունը փոխանցվում է գրեթե բաց տեսքով:

Ըստ Samsung-ի տարածած հայտարարության, կազմակերպությունը գաղտնագրման մեթոդներ է օգտագործում, անձնական տվյալները անվտանգ համակարգի մեջ պահելու համար: Սակայն բրիտանական անվտանգության Pen Test Partners կազմակերպության աշխատակից Դեվիդ Լոդջը, անցկացրել է մի քանի փորձարկումներ, որի ընթացքում, նրան հաջողվել է ստանալ և մշակել տրաֆիկը: Նա նաև պարզել է, որ Հարավ Կորեական ընկերության հայտարարությունը այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Տվյալները փոխանցվել են հեռակա սերվերին 443 պորտի միջոցով: Սովորաբար այդ 443 պորտը օգտագործվում է HTTPS պրոտոկոլի կողմից, որը իր հերթին գաղտնագրություն է ապահովում: Սակայն երբ Դեվիդը անալիզի է ենթարկել ընթացիկ թրաֆիկը, նա տեսել է, որ տվյալները փոխանցվում են բաց տեսքով, այսինքն՝ չեն գաղտնագրվել: Նա ասել է, որ այդ տվյալները նույնիսկ HTTPS չեն, այլ XML-ի և մի փոքր փոփոխված երկուական պակետների ամբողջություն է: Դեվիդը եզրակացնում է, որ 443 պորտը օգտագործվում է այն պատճառով, որ  բրենդմաուզերների մեծ մասը այդ պորտը չի արգելափակում:

Տեղեկատվությունը փոխանցվում է համարյա բաց տեսքովՏեղեկատվությունը փոխանցվում է համարյա բաց տեսքով

Այս ամենը նաև մեկնաբանել Է Դենիս Լեգեզոն, ով Կասպերսկիի լաբորատորիայում հակավիրուսային մասնագետ է : Ահա նրա մեկնաբանությունը:

«Ինձ թվում է, որ այդ XML ու երկուական տվյալներն են հենց պարունակում ձայնային հաղորդագրությունները, սակայն դա դեռ ապացուցված չէ, նաև այստեղ հարց է ծագում, արդյո՞ք ձայնային հաղորդագրությունները գաղտնագրվում են և որքանո՞վ հուսալի են նրանք փոխանցվում»:

 

Նաև հետաքրքիր պատասխան է տվել Group-IB լաբորատորիայի համակարգչային փորձագիտական բաժնի ղեկավարի տեղակալ՝ Սերգեյ Նիկիտինը:

«Որպես օրենք այդպիսի համակարգեր նախագծելիս, նրանք նախատեսված են լինում ժամանցի համար և այդպիսի համակարգ չեն տեղադրի ինչ-որ լուրջ գրասենյակում կամ լուրջ կազմակերպության ներքին ու կարևոր սենյակներում, կոնֆերենս սրահներում, նաև այդ տվյալները ետ վերականգնելու համար անհրաժեշտ է իմանալ կոդեկների տեսակները, որոնցով ձայնագրվում ու փոխանցվում են տվյալները »:

SAMSUNG-ի հեռուստացույցները փոխանցում են տվյալներ բաց տեսքով
7.7Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (12 Գնահատականներ)
7.7