Samsung ընկերությունը շուտով կարող է ներկայացնել ճկվող սմարթֆոններ։

Դրա մասին է վկայում վերջին արտանագրերից մեկը, որը ստացել է հարավկորեյական հսկան։

Ըստ ուղեկցող նկարի, գաջեթի ձևը հնարավորություն կունենա փոփոխվելու ֆիզիկական ուժի ներգործությամբ։

49

Ամենայն հավանականությամբ խոսքը գնում է Active կոչվող շարքի մասին, որը նախատեսված է ակտիվ օգտատերերի համար։ Այս շարքի սարքերը պաշտպանված են ընկնելու դեպքում վնասվելուց, իսկ կողային շրջանակները շրջապատված են հատուկ հատվածներով, որոնք կարող են ճկվել և տրանսֆորմացվել յուրահատուկ կլիպսերի՝ գաջեթը հագուստին ամրացնելու համար։

Իհարկե ոչ բոլոր արտոնագրերն են արդյունքում կյանքի կոչվում, սակայն այսօր արդեն նշմարվում է ճկված էկրանների տրենդը։ Շատ հնարավոր է, որ ճկվող սմարթֆոնները նույնպես պահանջարկ վայելեն։

Samsung-ը արտոնագրել է ճկվող սմարթֆոն
9.8Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (4 Գնահատականներ)
9.8