Փետրվար ամսին տեղի է ունենալու MWC 2015 ցուցահանդեսը, որտեղ առաջատար արտադրողները ցուցադրելու են իրենց դրոշակակիր սարքերը:

Ամենակարևոր պրեմիերաներից մեկի, իսկ ավելի կոնկրետ Galaxy S6-ի մասին այսօր նոր տեղեկություններ են հայտնվել:

Առաջին տեղեկության արտահոսքը Հնդկաստանից է և վերաբերում է դրոշակակիր (ֆլագման) սմարթֆոնի էկրանին: Zauba արտասահմանյան ապրանքների բազայում հայտնվել է  Samsung SM-920 անվանումով ինչ-որ սարք: Ըստ արտադրողի «անվանակարգման» տրամաբանության, աղյուսակը ակնարկում է Galaxy S6-ի մասին:

galaxy_s6_screen5_resize-640x105

Հատկանշական է, որ սմարթֆոնի էկրանի անկյունագիծը կլինի 5 դույմ, որը ավելի փոքր է, քան նախորդ դրոշակակրինը:

Մյուս արտահոսքը վերաբերում է անմիջապես Galaxy S6-ի տեսքին: Համացանցում հայտնվել է եռաչափ մոդել, որը չնայած պատկերի ոչ լավ որակի, այնուամենայնիվ թույլ է տալիս որոշակիորեն գնահատել սմարթֆոնի արտաքինը:

samsung_galaxy_s6_foto_real