Samsung-ը և Microsoft-ը ավստրալիական մեծ առևտրի կենտրոններից մեկում անց են կացրել Kinect for Windows 2 սենսորի միացյալ շնորհանդեսը:

Kinect Graffiti ակցիան թույլ էր տալիս յուրաքանչյուր ցանկացողի, կարճ ժամանակով դառնալ «փողոցային նկարիչ»:

Առևտրի կենտրոնի անմիջապես շենքում կառուցվել էր ինտերակտիվ 5 մետրանոց պատ, որը բաղկացած էր 12 հսկայական էկրաններից, որոնց վրա, ժեստերի օգնությամբ հայտնվում էին աղյուսե պատին նկարված գրաֆիտի իմիտացնող պատկերներ:

Ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ կարողացել են գրավել պոտենցիալ նոր հաճախորդներ, որոնց դուր է եկել Kinect-ը և Windows 8.1 օպերացիոն համակարգը: