Այս շաբաթ ոչ պաշտոնական տեղեկություններ են հայտնվել, որ Grand Theft Auto 6 խաղը արդեն գտնվում է մշակման փուլում: Եվ այս տեղեկությունները գրեթե միանգամից հաստատվեց Rockstar Games-ի նախագծողների կողմից: Դա նշանակում է, որ GTA 5 PC տարբերակի համար դեռ չթողարկված,  Rockstar-ը արդեն զբաղված է նոր խաղի ստեղծմամբ: Ինչպես դժվաչ չէր կռահել, մեծագույն խաղային սերիալի հաջորդ մասը կթողարկվի  PS4 և Xbox One-ի համար, իսկ  Xbox 360 և PS3-ի տերերը նույնիսկ հրաշքի մասին չպետք է մտածեն: PC-ի համար խաղը նույնպես կթողարկվի, սակայն բավական ուշ:

Լեսլի Բենզիսը Rockstar-ից պարզաբանում է. «Մենք չգիտենք ինչպիսին կստացվի GTA6-ը: Ամեն ինչ կսկսվի մտքերից, իսկ մտքերի պաշար մենք ունենք 45 տարվա համար: Որոշակի գործողության վայրերը համարվում են առաջնային հարց, քանի որ այն անմիջական կապ ունի միսիաների կազմվածքի հետ»:

Թեկուզ և Rockstar Games-ը արդեն իսկ հաստատել է GTA 6-ի նախագծման փաստը, սակայն պաշտոնական անոնսի մասին խոսելը դեռևս բավական շուտ է: Դա հաստատ տեղի չի ունենա մինչ հաջորդ տարին: