Պատկերացրե՛ք  մտնելով հյուրանոց, ձեզ սպասարկում և հյուրընկալում են ոչ թե մարդիկ, այլ մարդանման ռոբոտները:

Հուլիս ամսին Ճապոնիայում նախատեսվում է բացել այնպիսի մի հյուրանոց, որտեղ աշխատակազմի անդամները ռոբոտներ կլինեն: Հյուրանոցը բաղկացած կլինի 72 սենյակից, որոնց օրական արժեքը կկազմի 60 դոլար և ավելի:

Այս նորարարական մտահղացման ինտեգրումը հյուրանոցային ոլորտ նպատակ ունի նպաստել հաճախորդների քանակի ավելացմանը:

Հյուրանոցում աշխատող ռոբոտները կարող են աչքերով հասկանալ մարդկանց: Նրանք վարժ տիրապեում են անգլերեն, կորեերեն, ճապոներեն և չինարեն լեզուներին: Ռոբոտները դիմավորում են հյուրերին, ուղեկցում սենյակներ, տրամադրում են մաքուր սպիտակեղեն և ապահովում վերջիններիս հյուրասիրությունը:
Այս մտահաղացումը այլևս երազանք չէ, այլ իրականություն:

Հյուրանոցի բացմանը մնացել է մի քանի ամիս: