Պենտագոնի ամենամեծ մատակարարներից մեկը՝ Boston Dynamics-ը, որը վերջերս գնել է Google ընկերությունը, ցուցադրել է Spot ռոբոտ շան նոր տարբերակը։ Ռոբոտը շարժվում է այնքան արագ և ճարպիկ, որ շատերին ստիպում է անհանգստություն զգալ։

Ըստ էության, Spot-ը WildCat-ի լրացված և նորացված տարբերակն է։ Համեմատած նախկինի հետ, ռոբոտ շունը շատ ավելի թեթև է՝ 72.5կգ։ Ռոբոտը իր չորս ոտքերի վրա շատ ավելի արագ է տեղաշարժվում, քան մարդը։ Վերջավորություններին շարժում են հաղորդում հզոր հիդրավլիկ շարժիչները, որոնք սնվում են մարտկոցից։

l_13264

Spot-ի հնարավորությունները շատ մեծ են՝ նա կարող է բարձրանալ աստիճաններով, արագ տեղաշարժվել ոչ հարթ ճանապարհներին։ Եթե ռոբոտին շատ ուժեղ հրեն՝ այն չի ընկնի, այլ կկատարի բարդ և արագ շարժումներ՝ հավասարակշռությունը պահպանելու համար։

0209_robotdog

Spot-ը ավելի շատ հիշեցնում է ընկերասեր շան, իսկ ավելի շատ՝ ֆանտաստիկ ֆիլմերի ռազմական մեքենայի։Շատ դիտորդներ պնդում են, որ այս ռոբոտի թեթև և արագ շարժումները թույլ վախի էֆեկտ են առաջացնում։ Այսպիսի ճարպկությունը հնարավոր է դարձել ի շնորհիվ բազմաթիվ սենսորների և օպերատիվ կերպով դրանց ինֆորմացիան մշակող հզոր պրոցեսորի։ Ռոբոտը անընդհատ վերլուծում է իր դիրքը տարածության մեջ, օգտագործելով բարդագույն հաշվարկներ, որպեսզի պահի հավասարակշռությունը նույնիսկ ամենաբարդ իրադրություններում։

Ապագայում Spot-ը կարող է դառնալ կարևորագույն օգնություն մարտական գործողություններում։