Եթե MWC 2015 ցուցահադեսում HTC-ի կողմից ներկայացրած ձեռքին կրելու գաջեթի ներկայացումը սպասելի էր, ապա վիրտուալ իրականության սաղավարտը երեկոյի իսկական անակնկալն էր։ Այսպես կոչված Re Vive վիրտուալ իրականության սաղավարտի ստեղծման համար, արտադրողը միացել է Half-Life, Counter-Strike և Valve խաղեր ստեղծողի հետ։

Re Vive-ը պետք է հեղափոխություն կատարի խաղերի աշխարհում։ Սաղավարտը հիշեցնում է  Samsung-ի կողմից ստեղծված Gear VR-ը, բայց տարբերվում է ներդրված երկու 1200 x 1080 պիքսել թողունակությամբ էկրաններով։ Կադրի թարմացման հաճախականությունն է 90 կադր/վրկ։ դա բավարար է օգտագործողին վիրտուալ աշխարհում 360 աստիճան ապահովելու համար։

720x305x8c53819c65d6f033335396f8491d5aac

Սարքը համալրված է գիրոսկոպով, աքսելերամետրով և լազերային տվիչով, որը հետևում է գլխի դիրքին։ Ենթադրվում է, որ Vive-ը համեմատած այլ սաղավարտների հետ՝ թեթև կլինի, այդ իսկ պատճառով խաղացողները կարող են ավելի երկար ժամանակ կրել այն։

Ծրագրավորողների համար սարքի տարբերակը հասանելի կլինի արդեն այս գարուն, իսկ բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել նորույթը տարվա վերջին։

HTC-ում հավատում են, որ վիրտուալ իրականությունը կփոխի մարդու շրջակա միջավայրի հետ հարաբերությունը։

HTC-ը ներկայացրեց սեփական վիրտուալ իրականության սաղավարտը
7.8Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (6 Գնահատականներ)
7.8