Samsung-ը և Sony-ը գրեթե միաժամանակ ներկայացրել են իրենց թարմացված VR-սաղավարտները:

Սկսենք ճապոնացիներից, ովքեր GDC ցուցահանդեսում ներկայացրել են Project Morpheus-ի երկրորդ նախատիպը և հայտարարել վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը:

VR-սաղավարտ-ը համալրվել է նոր 5.7″ OLED էկրանով՝ FullHD թողունակությամբ: Մեծացվել է տեսանկյունը և 2 անգամ մեծացվել պատկերի թարմացման հաճախությունը: Նաև նախատիպը համալրված է 9 տվիչներով, աքսելոմետրով և գիրոսկոպով, որն օգնում է հետևել աքսեսուարը տարածության մեջ:

417738

Հարավկորեական հսկան ներկայացրեց իր Gear VR Innovator Edition թարմացված վիրտուալ իրականության սաղավարտը: Բացի նոր Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոնների հետ համատեղելիությունը, գաջեթը դարձել է ավելի հարմարավետ: Նաև շատ լուրջ բարելավվել է պատկերի որակը: Սարքը վերջապես օգտագործման ժամանակ կարող է սնուցվել USB-ից, ինչը հնարավորություն է տալիս վայելել վիրտուալ իրականությունն ավելի երկար:

Վիրտուալ իրականության նորություններ Samsung-ից և Sony-ից
10Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (1 Գնահատել)
10.0