Microsoft ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է սեփական տեսլականն այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մոտակա 5-10 տարում: Ծրագրային հանրաճանաչ արտադրողի կարծիքով, արդեն շատ շուտով մենք շրջապատված կլինենք հոլոգրամներով, հսկայական էկրաններով, անհավանական բարակ պլանշետներով, 3D տպիչներով, կրելու ֆանտաստիկ սարքերով, տարբեր տեսակի դրոններով և ճկվող էկրաններով: Հոլովակում ցուցադրվում է, որ յուրաքանչյուր ինֆորմացիա հեշտությամբ փոխանցվում է մի սարքից մյուսը, իսկ մարդիկ ղեկավարում են այդ սարքերը ժեստերով կամ ձայնային հրամաններով:

1425021466_clipboard05

Հետաքրքիր է, որ Microsoft-ի կարծիքով, ապագայում սովորական սմարթֆոնները իսպառ կանհետանան մեր կյանքից և դրանց փոխարինման կգան ոչ մեծ գարնիտուրաներ, որոնք ամրացվում են ականջին: Նաև ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում կրելու համար նախատեսված սարքերին, որոնք սովորական ապարանջանի տեսք ունեն, բայց կարող են իրար հետ միանալ մագնիսների օգնությամբ և օգտագործվել որպես տան բանալի:

(Դիտեք տեսանյութը սեղմելով գլխավոր նկարի վրա)

 

Ապագայի աշխարհը Microsoft-ի աչքերով
8.3Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (6 Գնահատականներ)
8.3