Վիրտուալ և լրացված իրականության ակնոցներն ու սաղավարտները, սմարթ ժամացույցների հետ միասին արագ հանրաճանաչություն վայելող, կրելու համար նախատեսված էլեկտրոնիկայի թվին են պատկանում։ Եվ արդեն իսկ բազմաթիվ հանրաճանաչ արտադրողներ ցույց են տվել իրենց այս բնագավառում։ Այս առումով իր խոսքն է ուզում ասել նաև Panasonic ընկերությունը, որն այժմ աշխատում է վիրտուալ ակնոցների սեփական տարբերակի վրա։ Ընկերության ակնոցները դեռևս գոյություն ունեն միայն սկզբնական նախատիպի տեսքով։ Սարքի դիզայնը ավելի թեթև և կրելու համար հարմար տեսք ունի, քան օրինակ Oculus Rift-ը։

416655 416656

Նույն ժամանակ Panasonic-ի նախագիծը այդքան ոճային տեսք չունի, որքան Samsung Gear VR-ը։ Այստեղ իհարկե, կրկին պետք է նշել, որ սարքը դեռևս ընդամենը նախատիպային վիճակում է։

Ակնոցների էկրանում օգտագործվում է OLED տոխնոլոգիան։

Սարքի հնարավոր թողարկման կոնկրետ ժամկետներ դեռևս չեն նշվում։

Panasonic-ը ստեղծում է վիրտուալ իրականության սեփական ակնոցները
%Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0%