Անցած շաբաթ, ճապոնական Nikkei ամսագիրը հաղորդեց, որ Sony-ի մոբայլ մասնաճյուղում աշխատողների մեծ կրճատումներ են սպասվում: Մինչև հոկտեմբեր աշխատանքից կզրկվեն մոտ հազար մարդ, իսկ 2016թ. աշխատանքից ազատվածների թիվը կկազմի 5000 մարդ՝ ամբողջ մասնաճյուղի աշխատողների ուղիղ 1/3-ը:

OnePlus-ի գլխավոր տնօրեն Կարլ Փեյը իր Google+-յան բլոգում կիսվել է այս նորության հղումով և պատմել, որ իր ընկերությունը տարվա կեսերին կսկսի կառուցել Եվրոպայում մշակման կենտրոններ: Նաև իր գրառման մեջ նա ակնարկում է Sony-ի ներկայիս աշխատակիցներին, աշխատատեղերի մասին: Ամենայն հավանականությամբ աշխատողներից շատերը կօգտվեն ընձեռված հնարավորությունից:

Կարելի է եզրակացնել, որ հաջորդ OnePlus սմարթֆոնները կմշակվեն ոչ թե Չինաստանում, այլ Եվրոպական որևէ պետությունում, իսկ դրանց ստեղծման մեջ ընդգրկված կլինեն մարդիկ, ովքեր մշակել են ամբողջ աշխարհով ճանաչված Xperia բրենդը: OnePlus երկրոդ սմարթֆոնը կթողարկվի այս տարվա երկրորդ կեսին և դրա մշակմանը Sony-ի ինժեներները ամենայն հավանականությամբ առայժմ ընդգրկված չեն լինի:

OnePlus սմարթֆոնները կմշակվեն Եվրոպայում Sony-ի ինժեներների կողմից
0Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (4 Գնահատականներ)
5.0