Վերջին ժամանակներս սմարթ ժամացույցներ պատրաստում են գրեթե բոլորը՝ ովքեր չեն ալարում:

Այս անգամ նմանատիպ ծրագրեր են հայտնաբերվել «բազմաչարչար» Nokia-ի մոտ: Հատկանշական է, որ ինֆորմացիայի արտահոսքը տեղի է ունեցել ոչ թե ինսայդերներից, այլ հենց ընկերությունից:

LinkedIn սոցիալական ցանցում, ընկերության աշխատակցուհին, ով պատասխանատու է Here-ի քարտեզների և նավարկման համար, կիսվել է հանելուկային ժամացույցների մասին մանրամասներով: Այս փուլում պրոյեկտը ստացել է  Project Crystal անվանումը: Օպերացիոն համակարգը հիմնված կլինի Android-ի վրա (հնարավոր է Android Wear), իսկ ինքը՝ գաջեթը կկարողանա միանալ Wi-fi-ին կամ բջջային ցանցերին:

Nokia-Smartwatch-concept-colours-3

Nokia-ի աշխատակցուհին գրում է, որ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել չինական գործարանների հետ:

Հաշվի առնելով ընկերության ֆինանսական դժվարությունները, զարմանալի չի լինի, եթե այս գաջեթը այդպես էլ լույս չտեսնի: