LG և Google ընկերությունների համատեղ արտադրության  Nexus 5 սմարթֆոնը վերջնականապես հանվել է արտադրությունից և վաճառքից Google Store -ում:

Ինչպես հայտնել է Google-ի աշխատակիցը, Google-ը այժմ միայն կզբաղվի  Nexus 6 սմարթֆոնի իրացմամբ։

Nexus 5-ի արտադրությունը 2015-ի հենց սկզբում դադարեցնելու մտադրության մասին լուրերը տարածվել էին դեռևս 2014թ.-ին: Այն ժամանակ ընկերությունը հերքել էր այդ տեղեկությունը` հայտնելով, որ հինգերորդ սերնդի Nexus-ի վաճառքը կշարունակվի մինչև առաջին եռամսյակի ավարտը: Nexus 5 սմարթֆոնների վաճառքը սկսվել էր 2013-ի նոյեմբերին: Nexus շարքի սմարթֆոններն ու պլանշետները միշտ առաջինն են թարմացվել: Այժմ արդիական սարքավորումներն են Motorola-ի արտադրության Nexus 6 ֆաբլեթը և 9 դյույմ անկյունագծով Nexus 9 պլանշետը` HTC-ից:

Google-ը պաշտոնապես դադարեցրել է Nexus 5 սմարթֆոնների վաճառքը
0Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0.0