Nokia  ընկերությունը հնարավոր է ներկայացնի 2000թ. իր «անմահությամբ» աչքի ընկած լեգենդար հեռախոս 1100-ի ռեինկարնացիան։

Հեռախոսը երևացել է GeekBench բենչմարկում նոր «խորիզով» և Android 5.0 Lollipop-ով։

Ըստ թեստավորման արդյունքների, Nokia 1100 -ի թարմացված տարբերակը կստանա 1280 х 720 կետայնությամբ էկրան, 4 միջուկանի, MT6582, 1.3 ԳՀց պրոցեսոր և 512Մբ օպերատիվ հիշողություն։ Սարքը բենչմարկում հավաքել է համեստ 347 բալ՝ միամիջուկանի թեստում և 664՝ բազմամիջուկանիում։

3

Համաձայն աղբյուրի, բացառված չէ, որ թեստավորման արդյունքները կարող են ֆեյք լինել։ Ինչ-որ մեկը կարող էր մտածված փոխել անվանումը, որպեսզի ասեկոսեներ տարածվեին։

Հիշեցնենք, որ Nokia-ի մոբայլ մասնաճյուղը իրավունք չունի արտադրել սարքավորում սեփական բրենդային անվանմամբ մինչև 2016թ. վերջ՝ այս պայմանը ընդգրկված էր Microsoft-ի հետ պայմանագրում։

Nokia 1100-ը երևացել է GeekBench-ում
10Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (2 Գնահատականներ)
10.0