Google  ընկերությունը AppleMacBook-ի շնորհանդեսից անմիջապես հետո ներկայացրեց իր նոր Chromebook Pixel-ը։

Սարքը պահպանել է իր «նախնիի» դիզայնը, բայց ստացել է ավելի հզոր «խորիզ»։

Ընտրության համար հասանելի են 2 մոդիֆիկացիա՝ ստանդարտ և ընդլայնված։ Երկուսնել ստացել են միևնույն 12,85 դյույմ էկրանը։ Կողմերի հարաբերակցությունը՝ 3:2, կետայնությունը՝ 2560 х 1700 պիքսել։

134

Այն համալրված է Intel Core i5 պրոցեսորով, HD Graphics 5500 վիդեոքարտով, 8 Գբ օպերատիվ հիշողությամբ և 32 Գբ ներդրված հիշողությամբ։ Այսպիսի քրոմբուքը կարժենա 1000 դոլար։

144

Ընդլայնված տարբերակի (Ludicrous Speed) պարամետրերն են՝ Intel Core i7, 16 Գբ օպերատիվ հիշողություն և 64 Գբ ներդրված հիշողություն։ Այս տարբերակը կարժենա 1300 դոլար։

152

Սարքը պատրաստված է մետաղից և նրա քաշն է՝ 1.5կգ, իսկ հաստությունը 1.6 սմ։

Պաշտոնապես ներկայացվեց Chromebook Pixel-ը
10Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (1 Գնահատել)
10.0