Microsoft ընկերությունը օրերս ներկայացրեց իր նորությունները՝ Office 2016-ն ու Skype for Business-ը։

Office 2016 հավելվածում նախագծողները վերափոխել են ինտերֆեյսը և բարելավել որոնման համակարգը։ Այս պահին հավելվածի նախնական տարբերակը չի կարելի լիարժեք համարել։ Հավելվածի վերջնական պրեմիերան կկայանա տարվա երկրորդ կեսին։

Skype for Business-ը նախատեսված է Lync ծրագիրը ամբողջությամբ փոխարինելու համար։ Skype for Business-ը շատ նման է սովորական Skype-ին։

Skype-ի բիզնես տարբերակը հասանելի կլինի բոլոր ընկերությունների համար արդեն այս տարվա ապրիլ ամսին։

Microsoft-ը ներկայացրեց նոր Office 2016-ն ու Skype-ի բիզնես տարբերակը
10Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (2 Գնահատականներ)
10.0