Մեծ Բրիտանիայում ներդրվել են Lutz Pathfinder փոքրիկ ինքնակառավարվող մեքենաները, որոնք բացառապես ինքնուրույն են տեղաշարժվում՝ առանց մարդու միջամտության:

Տեղանքում կողմնորոշվելու համար մեքենան օգտագործում է 22 սենսորները, ցուցիչները և GPS նավիգացիոն համակարգը:

Pathfinder1

Ծրագրային և ալգորիթմային անալիզների մշակման համար մեքենայի ստեղծմանը իրենց մասնակցություն են ունեցել Օքսֆորդի համալսարանի ռոբոտաշինության մասնագետները:

Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 24կմ/ժ, իսկ ընդհանուր առմամբ այն անընդմեջ կարող է երթևեկել մինչև 60 կմ:

Մեքենան կարող է տեղափոխել միայն 2 ուղևոր, իսկ հիմքում տեղադրված է էլեկտրականությամբ աշխատող շարժիչ:

Բրիտանիայի փողոցներում երթևեկում են առանց վարորդ Lutz Pathfinder մեքենաներ
100%Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (1 Գնահատել)
100%