Բարև հարգելի ընթերցող, իմ առաջին տեսության մեջ կխոսեմ Longest Journey խաղի մասին։

Այս quest ժանրին պատկանող խաղը նախատեսված է այն մարդկանց համար, ում համար սյուժեն ավելի մեծ դեր ունի քան գրաֆիկան։ Խաղը թողարկվել է 1999թ. նոյեմբերի 19-ին Windows-ի, իսկ 2014-ին նաև IOS ՕՀ-ով աշխատող գաջեթների համար: Անկեղծ ասած ես այն խաղացել եմ վերջերս, և սա չնայած առաջին անգամ էր, բայց համոզված եմ, ոչ վերջինը։

Խաղը բավականին երկար է և երկար ժամանակ կպահի ձեզ մոնիտորի առաջ: Կառավարումն այնքան հեշտ է, իսկ պատմությունն այնքան հետաքրքիր, որ յուրաքանչյուրը կարող է խաղալ և վերապրել հիանալի կերպով գրված և ներկայացված իրադարձությունները։ Խաղում կան նաև բազմաթիվ հաջողված հումորային տեքստեր և գրագետ ներկայացված կերպարներ, որոնք՝ էլ ավելի հետաքրքիր են դարձնում խաղը։ Ես զերծ կմնամ սյուժետային սփոյլերներից, որովհետև սա պետք է տեսնել և զգալ ինքնուրույն։ Միայն կնշեմ, որ այս խաղն ինձ վրա շատ մեծ ազդեցություն ունեցավ և բացահայտեց quest ժանրի առավելությունները: Հետագայում կխոսեմ նաև խաղի 2-րդ և 3-րդ մասերի մասին…

Վերջում նաև մի ուրախալի հանգամանք՝ պետք չէ անհանգստանալ համակարգչի հզորության համար, քանի որ խաղի պահանջները ներկա դրությամբ չնչին են։

Longest Journey խաղի տեսությունը
9.1Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (7 Գնահատականներ)
9.1