Little Dictator պրովոկացիոն անվանումով այս խաղը իր ոչ պակաս պրովոկացիոն «պարունակությամբ»՝ հայտնվել է Google Play-ում։

Նորույթում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հրթիռի վրա նստած, սլանում է արևմուտքով՝ հաղթահարելով տարբեր տեսակի խոչընդոտներ և արգելքներ։

Ըստ էության Little Dictator-ը դա ճանաչված Flappy Birds խաղի կլոնն է, համեմված քաղաքական սատիրայով։ Այդ իսկ պատճառով խաղի կանոնները հասկանալը մեծ ջանքեր չի պահանջի։

Little-Dictator2-640x364

Հայտնի է փաստ, որ հավելվածը նույնիսկ չեն ցանկացել հրապարակել App Store-ում՝ իր սկանդալային լինելու պատճառով։ Սակայն նախագծողներին հաջողվել է համոզել մոդերատորներին, որպեսզի հավելվածի համար կանաչ լույս վառվի։

Little DictatorGoogle Play-ում բեռնման համար անվճար է։ Սակայն խաղում կա գովազդ և որոշ սարքերի վրա նկատվել են խաղի խափանումներ։

Խաղը կարող եք բեռնել ԱՅՍՏԵՂԻՑ։

Նոր խաղ Google Play-ում - Little Dictator
81%Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (1 Գնահատել)
81%