Linux Foundation-ը հրապարակել է նոր վիճակագրական հաշվետվություն, թե նախագծողների, որքան մասն է իր ներդրում ունեցել Linux-ի միջուկի զարգացման համար:

Ստորև բերված ցուցակում վառ երևում է, թե որքան ժամանակում են դուրս եկել Linux-ի միջուկները:

Միջուկ Ամսաթիվ Նախագծման ժամանակը (օր)
3.11 2013-09-02 64
3.12 2013-11-03 62
3.13 2014-01-19 77
3.14 2014-03-30 70
3.15 2014-06-08 70
3.16 2014-08-03 56
3.17 2014-10-05 63
3.18 2014-12-07 63

Աշխատանքային ծավալը վերջին ժամանակահատվածում աճել է: Դա է վկայում այն, որ ամեն մի նոր միջուկի ստեղծմանը, ներառվում է ավելի քան 10 000 պատչեր և ավելի քան 1400 նոր նախագծողներ:

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Linux-ը դարձել է, ավելի ֆունկցիոնալ, այդ թվում նաև նոր ժամանակավոր ֆայլերի ստեղծումը O_TMPFILE, NFS 4.2 աջակցումը, ARM ճարտարապետության հիման վրա վիրտուալիզացիա Xen և KVM միջոցների շնորհիվ, zswap-ը։ zswap-ը իրենից ներկայացնում է սեղմված քեշավորում, նրա իմաստը վերջնական կայանում է նրանում, որպեսզի պահվող քեշը մաքսիմալ սեղմվի ու պահվի, այնուհետև անհրաժեշտության դեպքում, այն նորից դուրս բերվի և օգտագործվի:

Պատչերի քանակով հաղթում է 3.15 տարբերակի միջուկը:

Միջուկի Պատչեր
3.11 10,893
3.12 10,927
3.13 12,127
3.14 12,311
3.15 13,722
3.16 12,804
3.17 12,354
3.18 11,379

Սակայն 3.16 տարբերակի միջուկի վրա ավելի շատ ժամանակ է հատկացվել(9.53 պատչ մի ժամում):

Միջուկի Պատչ/ժամ
3.11 7.09
3.12 7.34
3.13 6.56
3.14 7.33
3.15 8.17
3.16 9.53
3.17 8.17
3.18 7.53

Ֆայլերի ու կոդային տողերի քանակը անընդհատ աճում է: Սկզբնական նախագծման ժամանակ դեռ 1991 թվականին, միջուկը իր մեջ ներառում էր մոտավորապես 10 000 կոդի տող, իսկ այժմ այն իր մեջ պարունակում է 18 997 848 տող: Մեկ ու կես տարվա ընթացքում ավելացել է ավելի քան 2 մլն տող:

Միջուկ Ֆայլեր Տողեր
3.11 44,017 17,407,037
3.12 44,601 17,730,630
3.13 44,985 17,934,674
3.14 45,950 18,275,747
3.15 46,795 18,636,331
3.16 47,440 18,882,881
3.17 47,505 18,868,140
3.18 47986 18,997,848

 Linux Foundation-ի տվյալներով Linux-ի միջուկի նախագծողների միայն 11.8% հայտնել են, որ նրանք չվարձատրվող կամավորականներ են: Երեք տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 14.6%՝ գնալով նկատվում է անկում:

«Մարդիկ, որոնք սկսում են կոդ գրել միջուկի համար, շատ շուտ գտնում են աշխատանք»,- ասաց Լինուս Տորվալդսը:

Անկախ նախագծողների թիվը կազմում է 12,4%, հենց նրանք են ամենամեծ ներդրումը ունեցել կոդի խմբագրման մեջ: Դա ավելի մեծ գործ է, քան կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքը:

Կազմակերպությունների մեջ լավագույն ու ամենաշատ աշխատանք կատարողներն են՝ Intel, Red Hat, Linaro:

Իսկ այժմ մի երկու խոսք հեղինակի մասին: Վերջին ժամանակներում Լինուսը չի մտնում լավագույն 30 ակտիվ հեղինակների մեջ, և ոչ էլ լավագույն 20 խմբագիրների մեջ, որոնք ստուգում են միջուկում պատչերը: Տարեց տարի նրա ակտիվությունը ընկնում է: Նա ստուգել է միայն 329 պատչ (0,4%) ընդհանուր քանակից: Համեմատության համար Գրեգ Կրոա-Հարթմանը ստուգել է 13 028 պատչ (14,4%):

Linux-ը համարվում է լավագույն ստացված Open Source նախագիծ ծրագրավորման պատմության մեջ:

2005 թվականից սկսած այս հիանալի նախագծում իրենց ներդրումն են ունեցել ավելի քան 11 800 նախագծող:

Հաշվետվություն: Ով է գրում Linux 2015-ը
9.1Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (7 Գնահատականներ)
9.1