Lenovo-ն շուկա է հանել միջին դասի սմարթֆոններ, որոնց յուրահատկությունը տարողունակ մարտկոցներն են: Lenovo P70-ը համալրված է 4000 մԱ/ժ ծավալով մարտկոցով, որը ապարատին թույլ է տալիս սպասման ռեժիմում (2G) դիմանալ 34 օր: Այսօրվա իրականության համար դա բավական օգտակար հատկություն է: Նույնիսկ 3G և 4G ռեժիմների համար ցուցանիշները բավական տպավորիչ են՝ 30,5 և 29 օր համապատասխանաբար: Զանգի, խոսակցության ռեժիմում ցուցանիշը 46 ժամ է:

Բացի տպավորիչ մարտկոցից Lenovo P70-ը համալրված է.

  • IPS 5″ էկրան, HD թողունակությամբ
  • MediaTek MT6752 ( 1,7 ԳՀց հաճախականությամբ) ութմիջուկանի պրոցեսոր MaliT760-MP2 գրաֆիկական արագացուցիչով:
  • 2Գբ օպերատիվ հիշողություն
  • 16Գբ ներդրված հիշողություն + microSD քարտերի սլոտ
  • 13Մպ հիմնական, լուսարձակմամբ ֆոտոխցիկ
  • 5Մպ սելֆի մոդուլ
  • SIM քարտերի 2 սլոտ
  • 4G LTE հնարավորություն
  • ՕՀ Android 4.4 KitKat

Ըստ էության P70LenovoP780 մոդելի մի փոքր հզորացված տարբերակն է:

Lenovo P70 նրանց համար ովքեր չեն սիրում նստել էլեկտրական վարդակի մոտ
89%Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (2 Գնահատականներ)
89%