Lenovo-ն ներկայացրել է բյուջետային K3 Note ֆաբլեթը հատուկ չինական շուկայի համար:

Մոդելը ստացել է 2 ձևափոխություն՝ սովորական և բարելավված դինամիկներով՝ համապատասխանաբար 145 և 160 դոլար արժողությամբ:

Դժվար չէ կռահել, որ այս ֆաբլեթը ստեղծված է չինական շուկայում՝ M1 Note և Meizu ֆաբլեթների հետ մրցակցելու համար:

3c9a9447ff814beca74fb15dcaaec782

K3 Note-ը համալրված է 5.5 դյույմ FullHD էկրանով, 8 միջուկանի, 64 բիթանոց MediaTek MT6752 պրոցեսորով, 2Գբ օպերատիվ և 16Գբ ներդրված հիշողությամբ + microSD: Մարտկոցի տարողունակությունը 3000 մԱ/ժ:

Այն ունի 2 SIM քարտերի հնարավորություն, իսկ տեսախցիկները 13 և 5 մպ:

2e5cd2ad664240c2ae0e4f6a481ad3bf

Այլ շուկաների համար կարտադրվի՞ արդյոք այս ֆաբլեթը թե ոչ՝ Lenovo-ն չի հաղորդում:

Lenovo-ն ներկայացրել է բյուջետային K3 Note ֆաբլեթը
9.8Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (5 Գնահատականներ)
9.8