Apple-ի շնորհանդեսից հետո, մրցակիցները ժամանակը իզուր չկորցրեցին և սկսեցին ծաղրել ընկերության արտադրանքի յուրահատուկ բնութագրերը։ Երեկ ASUS -ը ծաղրում էր Apple Watch-ը։ Այսօր արդեն ծաղրուծանակն ուղղված է 12 դյույմանոց MacBook-ի վրա՝ ընդ որում երեք ընկերությունների կողմից միաժամանակ։

Առաջին ընկերություններից մեկը, որը MacBook-ին անվանեց «այնքան նախորդ տարվա», դարձավ Lenovo-ն, համեմատելով նորույթի 13,1 մմ հաստությունը, իր դյուրակիր Yoga 3 Pro համակարգչի հաստության հետ՝ 12,8 մմ։ Արդարության համար նշենք, որ այս ամենի հետ հանդերձ, Lenovo-ն մոռացել է նշել այն փաստը, որ իր նոթբուք տրանսֆորմերը 270 գ-ով ծանր է, քան MacBook-ը։ Սակայն Lenovo-ի օգտին է խոսում նաև այն, որ բացի իր տրանսֆորմացվող ձևից, Yoga 3 Pro-ն ունի նաև 2 լիարժեք USB պորտ և ավելի բարձր թողունակությամբ թաչսքրին։

1426251774_002

Իր հնարավորությունը բաց չթողեց ծաղրել Apple-ին նաև Dell-ը, որը իր ուշադրությունը կենտրոնացրել է Retina էկրանի որակի վրա։ Dell-ի հայտարարությամբ, իր «անշրջանակ» 13 դյույմանոց Dell XPS-ում 2 միլիոն ավել պիքսել կա, քան նոր MacBook-ում։

1426251758_003

ASUS ընկերությունը նույնպես ետ չմնաց վերոնշյալ երկու ընկերություններից, նշելով, որ իր ZenBook UX305 նոթբուքը շատ ավելի բարակ է, քան Apple-ի նորույթը՝ 12.3մմ ընդդեմ 13.1մմ-ի։ Բացի դրանից այն ունի 3 USB պորտ, micro HDMI, իսկ գինը գրեթե 2 անգամ ցածր է։ Իհարկե, պետք չէ մոռանալ, որ 13 դյույմանոց ASUS նոթբուքը իր բազային համալրվածությամբ ունի 1920×1080 պիքսել թողունակություն և կշռում է 1.2կգ։

1426251753_004

Lenovo, Dell ու ASUS-ը ծիծաղում են Apple-ի վրա
8.4Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (7 Գնահատականներ)
8.4