Kyocera ճապոնական ընկերությունը պատրաստվում է ցուցադրել մի սմարթֆոնի գործող նախատիպ, որը, հնարավոր է, լիցքավորման կարիք ընդհանրապես չունենա։ Գաջեթը էներգիայով կապահովի մարտկոցը՝ կլանելով արևային լույսի էներգիան, գրում է pocket-lint-ը։

Պարբերականի տվյալներով, խոսքը գնում է արդեն իսկ գոյություն ունեցող Kyocera մոդելի սմարթֆոններից մեկի մասին, որը ենթարկվել է զգալի մոդերնիզացման։ Էկրանի պահպանիչ ապակու տակ տեղադրվեած է հատուկ լուսազգայուն շերտ, որն իրենից ներկայացնում է արևային մարտկոց։

Այսպիսով, արևային լույսը ընկնելով էկրանի վրա, վեր է ածվում էլեկտրական էներգիայի, որն էլ ուղիղ մատակարարվում է մարտկոցին։ Արևային լույսը կլանող շերտը ամբողջովին թափանցիկ է և ճառագայթի մինչև 90% անցնում է նրա միջով:

Թողարկվել է սմարթֆոն, որը լիցքավորման կարիք չունի
9.9Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (4 Գնահատականներ)
9.9