Microsoft ընկերությունը թողարկել է Android-ների համար հատուկ ստեղնաշար, որը նախատեսված է Excel հավելվածով հարմարավետ աշխատելու համար։ Այն համատեղելի է միայն պլանշետների համար և աշխատում է միայն լանդշաֆտային կողմնորոշմամբ։

Նմանատիպ ստեղնաշարի ստեղծումը՝ ճիշտ քայլ է, քանի որ ավելի քան Microsoft-ը, ոչ մեկ չգիտի ինչպես առավել հարմարավետ աշխատել իր արտադրանքի հետ։ Ստեղնաշարի առավելություններից, ընկերությունը առանձնացնում է.

  • թվերի համար օպտիմիզացված ստեղների դասավորություն,
  • Excel օպերատորների հարմարավետ դիրք,
  • թվերի արագ հավաքում,
  • ստեղներ՝ սյուների միջև արագ տեղափոխության համար։

microsoft_keyboard_for_excel_app_gallery_2-640x400

Հավելվածը սպեցիֆիկ է, և անհրաժեշտ է ոչ բոլորին։ Սակայն մարդկանց, ովքեր շատ են աշխատում Excel հավելվածով, պետք է որ դուր գա Microsoft-ի ստեղնաշարը։

Այն կարող եք բեռնել սեղմելով ներքևի կոճակը.

Բեռնել
Microsoft-ը թողարկել է Android-ների համար ստեղնաշար Excel-ով աշխատելու համար
0Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0.0