Կասպերսկիի լաբորատորիան թողարկել է սեփական QR Scanner հավելվածը, QR կոդերի անվտանգ օգտագործման համար:

Հավելվածը թույլ կտա արագ բացել վեբ կայքը կամ նկարը, բեռնել կոնտակտային տվյալներ կամ միանալ հասարակական Wi-Fi կապին:

Հավելվածը մշակողները պնդում են, որ այսօր QR կոդերից օգտվելը ամենևին էլ անվտանգ չէ: Այդպիսի կոդը շատ հեշտ է փոխարինել, իսկ չարագործները ակտիվեորեն օգտագործում են այդ մեթոդը QRishing-ի (օգտատերերի ինֆորմացիայի կամ բանկային հաշիվների գողություն) համար: Հենց այդ պատճառով Կասպերսկիի լաբորատորիան որոշում է կայացրել ստեղծել հավելված, որը կվերլուծի QR կոդը վնասակար ծրագրեր հայտնաբերելու համար:

Հավելվածը տարածվում է անվճար և հասանելի է և՛ Android և՛ IOS սարքերի համար: