ԱՄՆ-ում գիտնականները ռոբոտային տեխնիկայի օգնությամբ կարողանում են կառավարել կենդանի խավարասերներին:

«Մենք բավական ժամանակ ենք ծախսել, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է աշխատել խավարասերների հետ, նրանց ստիպել կատարել հրահանգները: Հիմա, երբ գիտափորձի ընթացքում մենք նրանց ազդանշաններ ենք ուղարկում, նրանք իսկապես կատարում են մեր հրահանգները»,- պատմում է Թեքսասի A&M համալսարանի պրոֆեսոր Հուն Լյանը:

Նրա խոսքով, ինժեներներն ավելի խոշոր համակարգեր՝ մեծ ռոբոտներ են մշակում: «Իսկ մեզ ավելի փոքր էակներ են հետաքրքրում: Զբաղվելով փոքրիկ ռոբոտների ստեղծմամբ՝ հասկանում ես, որ բնությունը քեզանից ավելի լավ է գլուխ հանում: Այդ պատճառով մենք ձգտում ենք համագործակցել նրա հետ, և նախ մանրամասն ուսումնասիրում ենք կենդանի միջատներին»,- ասել է պրոֆեսորը:

Ինժեներները կենդանի էակներին ուսումնասիրում են, որպեսզի կարողանան բնության նախատիպի կառուցվածքը կրկնող ռոբոտներ ստեղծել: Օրինակ՝ գերմանական Festo ընկերությունն արդեն թռչունների, միջատների և նույնիսկ կենգուրուների ռոբոտներ է ստեղծել:

Գիտնականերին հաջողվել է համակարգչի օգնությամբ կառավարել խավարասերներին
9.3Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (5 Գնահատականներ)
9.3